Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ո՞Ւմ է պետք Գյումրու թիվ 20 երթուղին

Ո՞Ւմ է պետք Գյումրու թիվ 20 երթուղին
01.11.2013 | 00:09

Գյումրու թիվ 20 երթուղու «ոդիսականը», կարծես, չի ավարտվում։ Այս պահին, տեղի մեր աղբյուրի պնդմամբ, վարորդներին «լռեցնելու» գործընթաց է մեկնարկել։ Գործի է անցել ոստիկանությունը։ Շիրակի մարզի ոստիկանության մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի հրահանգով` հոկտեմբերի 26-ից թիվ 20 երթուղայինի բոլոր «գազելները» «կալանավորվել» են ոստիկանության բակում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարտադրում է բոլոր վարորդներին իրենց մեքենաները գրանցել «Նյու Սիթի տրանս» ՍՊԸ-ում, որը պատկանում է քաղաքապետի որդուն, չնայած գրանցված է ոմն Աշոտ Հակոբյանի անվամբ։ Բալասանյանի որդու ընկերությանն են պատկանում քաղաքի բոլոր երթուղային գծերը։
Պարզվում է, թիվ 20 երթուղայինի գիծը սեփականացնող ընկերությունը մեքենաների խնդիր ունի, ինչն էլ մտադիր է լուծել «կալանավորված» «գազելների» հաշվին։ Վարորդների հանդեպ այս «դավադրությունը», ըստ մեր աղբյուրի, իրականացվել է Բալասանյան-Բաբակեխյան հաջող համագործակցության արդյունքում։
Ի դեպ, տրանսպորտի թեման շատ «խոցելի» է Սամվել Բալասանյանի համար։ Մեր տեղեկություններով, վերջերս քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանին քաշքշել են Գյումրու երկու թաղային հեղինակություններ։ ՈՒշագրավ մի դրվագ ևս. այդ հեղինակություններից մեկի որդուն և զարմիկին Բալասանյանն աշխատանքի է ընդունել սպորտի բաժնում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ